Լիբանանցի նարկոֆերմերները հարձակվել են ոստիկանության և բանակի վրա
Մերձավոր Արևելք
Լիբանանի Բեքա'ա հարթավայրում թմրանյութեր աճեցնող գյուղացիները հարձակվել են երկրի բանակի և ոստիկանության ստորաբաժանումների վրա, երբ վերջիններս փորձել են ոչնչացնել մարիխուանայի դաշտերը: Այդ մասին հայտնում է The Daily Star-ը:
Նարկոֆերմերները, մասնավորապես, գնդացրային, նռնականետային և ականանետային կրակ են բացել իրավապահ ստորաբաժանումների ուղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է երկու զինվորական սպա և երկու ոստիկան:
Այս պահին դեռևս հայտնի չէ, թե ինչպիսի կորուստներ են կրել հարձակում գործած գյուղացիները, սակայն վերջիններիս որոնումները շարունակվում են:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել