Մոնղոլիայի նախկին նախագահը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
Աշխարհ
Մոնղիլիայում դատարանը երկրի նախկին նախագահ Նամբարըն Էնխբայարին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի մեղադրանով և դատապարտվել է չորս տարվա ազատազրկման: Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Բացի այդ, դատարանը վճռեց նախկին նախագահից բռնագանձել շուրջ 18 հազար դոլլար:
Բացի Էնխբայարից, կոռուպցիայի մեղադրանով մեղավոր է ճանաչվել նաև կառավարության 4 նախկին անդամներ և մեկ գործարար:
Նշենք, որ Նամբարըն Էնխբայարը Մոնղոլիայի նախագահ էր ընտրվել 2005 թվականին, սակայն պարտվել էր հաջորդ` 2008 թվականի նախագահական ընտրություններում: 2012 թվականի ապրիլին իրեն առաջադրվել էին մեղադրանքներ, համաձայն որոնց ինքը ապօրինի էր ծախսել պետական ակտիվները:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ