Շահագործման հանձնվեց նոր սահմանային անցակետ
Հասարակություն
Հայաստանի հյուսիս-արևմտյան դարպասների՝ Բագրատաշեն Սադախլո սահմանահատվածում օգոստոսի 2-ից շահագործման է հանձնվել նոր սահմանային անցակետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հին սահմանային անցակետը փոխարինել է նորով: Նախկին երկու՝ մուտքն ու ելքն ապահովող անցումներին եկել են փոխարինելու հինգը: Թեև Հայաստանի սահմանը հատելու համար նախատեսված է երեք մուտք, սակայն սահմանապահ ջոկատի «Բագրատաշեն» սահմանային վերահսկողության բաժնի ղեկավարը ցանկացած պահի՝ կախված տրանսպորտային հոսքի ուժգնությունից, կարող է օգտագործել սահմանային կետի հինգ անցումներից չորսը՝ կամ մուտքի, կամ ելքի համար:
Նորակառույց սահմանապահ անցակետն ապահովված է միջազգային չափանիշերին համապատասխան տեխնիկական միջոցներով, ինչը հնարավորություն է տալիս մարդատար ավտոմեքենաների ուղևորներին առանց մեքենայից դուրս գալու հատել սահմանը: Բացի այդ մեկ անցակետը միաժամանակ կարող է սպասարկել երկու տրանսպորտային միջոցի: Այս ամենը թույլ կտա այսուհետ խուսափել տրանսպորտային միջոցների կուտակումներից և ուղևորների հերթերից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը