Facebook-ը գնահատել է կեղծ հաշիվների թիվը
Հասարակություն
Facebook սոցիալական ցանցի ադմինիստրացիան գնահատել է ցանցում գործող կեղծ հաշիվների թիվը: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Այսպիսով, Facebook-ի շուրջ 955 միլիոն հաշիվներից շուրջ 4.8 տոկոսը արդեն հաշիվ ունեցող իրական անձանց 2-րդ հաշիվներն են: Այսինքն, շուրջ 40 միլիոն մարդ սոցցանցում երկու հաշիվ է պահում: Հաշիվների շուրջ 2.4 տոկոսը ֆիզիկական անձանց փոխարեն տարբեր կազմակերպությունների, բիզնեսների և տնային կենդանիների հաշիվներ են: Վերջիններիս սոցցանցի ղեկավարությունը խորհուրդ է տալիս հաշիվների փոխարեն էջեր (page) և խմբեր բացել:
Իսկ ահա հաշիվների 1.5 տոկոսը գոյություն չունեցող անձնաց հաշիվներ են: Վերջիններս, որպես կանոն, նախատեսված են «սպամ» տարածելու և սոցցանցի այլ կանոնները խախտելու համար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը