ԱՄՆ-ն չի ուզում ՄԱԿ-ին հանձնել ինտերնետի վերահսկողությունը
ԱՄՆ
Միացյալ Նահանգների ներկայացուցիչները հայտարարել են, որ խոչընդոտելու են ինտերնետի վերահսկողության լծակները ՄԱԿ-ին հանձնելուն: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Այս պահին ինտերնետի տեխնիկական առանձնահատկությունների և դոմեյնային անունների վերահսկողությունը իրականացնում են ամերիկյան մի քանի ոչ առևտրային կազմակերպություններ: Վերջիններս չեն ենթարկվում ԱՄՆ իշխանություններին, սակայն իրենց գործողությունները կարգավորվում են այդ երկրի օրենսդրությամբ:
Վերջին ժամանակներում մի շարք երկրներ, որոնց թվում նաև Ռուսաստանն է, կողմ են արտահայտվել ինտերնետի վերահսկման մեխանիզմների` ՄԱԿ-ին փոխանցելուն: Սակայն, այդ փոփոխությանը դեմ լինելու մասին արդեն պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ-ն:
Միացյալ Նահանգների պետդեպարտամետը հայտարարել է, որ մտավախություն ունի, որ «Այդպիսով կարող են խստացվել ինտերնետի ազատությունների կարգավորումները, ինչն անընդունելի է»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)