Ոստիկանությունն սկսել է "Occupy L.A."-ի մասնակիցների մասսայական ձերբակալությունները. "Los Angeles Times"
ԱՄՆ
Ոստիկանությունն սկսել է "Occupy Los Angeles" ցույցի մասնակիցների մասսայական ձերբակալությունները։
Ինչպես հաղորդել են Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները՝ ձերբակալվել են "Occupy los Angeles"–ի մի քանի հարյուր ցուցարարներ, ում, նախքան ձերբակալելը, մի քանի անգամ զգուշացվել է լքել քաղաքային այգու տարածքը։ Սակայն, ըստ ոստիկանության, այդ հրահանգներին հետևել է բողոքի ցույցի մասնակիցների մի մասը։
Մի քանի օր առաջ Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունները հայտարարել էին, որ ցուցարարները լքեն են քաղաքային այգու տարածքը՝ հակասանիտարական վիճակը վերականգնելու համար։
Հիշեցնենք, որ ցուցարարները բողոքում են ԱՄՆ խոշոր կորպորացիաների կողմից վարվող ֆինանսա–տնտեսական քաղաքականության և աճող գործազրկության դեմ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)