Այդ բոքսի ռինգում մինչեւ 12-րդ ռաունդի վերջին վայրկյանը պայքարելու ենք. Դավիթ Սանասարյան
Հասարակություն
«Նոր որակի, նոր արժեհամակարգով քաղաքացիների ու քաղաքացիական հասարակության ձևավորումը մեր իշխանությունների ապաշնորհության արդյունքն է։ Իրենք են ստիպում, որ քաղաքացիները ամպայման արձագանք տան և ասեն, որ սխալ ճանապարհով եք գնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը։
«Այն կասկածները, որոնք առկա էին ի սկզբանե, չեն փարատվել, իսկ ոստիկանության գործողությունները դրանք ավելի են խորացնում։ Այն, որ նրանք Ռուբեն Հայրապետյանի անձը քննարկելիս շատ զուսպ են արտահայտվում, նրա հանդեպ շատ զուսպ են պահում իրենց, խորացնում է կասկածները։
Մենք այս երկու շարժումներով շարունակելու ենք գործընթացը։ Մենք մտել ենք մի մեծ մարաթոնի մեջ և այդ բոքսի ռինգում մինչեւ 12-րդ ռաունդի վերջին վայրկյանը պայքարելու ենք, որպեսզի գործը չկարողանան կոծկել: Ես դա հայտարարում եմ իմ անունից՝ ամենայն պատասխանտվությամբ։
Տուժողներից 2-ը ցուցմունք են տվել, որ այնտեղ եղել են 15 հոգի մարդ, իսկ մինչ օրս միայն 6-ի մասին է խոսվում, իսկ մյուսների մասին նորություն չկա։ Անհեթեթություն է նաեւ այն, որ Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազանգերը չեն կարողացել լսել։
Այն, որ 15 օր փաստաբաններին չի հաջողվել ծանոթանալ գործի նյութերին, վկայում է այն մասին, որ փորձ է արվում գործը կոծկել»,-նշեց բանախոսը։
Դավիթ Սանասարյանը կոչ արեց նաև բոյկոտել և չօգտվել Ռուբեն Հայրապետյանին պատկանող արտադրանքից և հաստատություններից։
Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը