«Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» խորագրով ցուցահանդես Գավառում
Գիտություն և Մշակույթ
Նոյեմբերի 29-ին, Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ, Գավառ քաղաքում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսը, որի նպատակն է Գեղարքունիքի մարզի բնակիչներին ներկայացնել ազգային դրամի և դրամաշրջանառության պատմությունը, ծանոթացնել ԿԲ գործունեությանը:
Ցուցահանդեսը կտևի մինչև դեկտեմբերի 5-ը: Մարզի իշխանությունների աջակցությամբ կկազմակերպվեն դպրոցականների և ուսանողների այցելություններ ցուցահանդես:
Երևանի դպրոցականներն ունեն նման հնարավորություն. նրանք այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում են բանկի գործունեությանը՝ էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն է նմանատիպ հնարավորություններ ընձեռել նաև մարզերի աշակերտների, ուսանողների և բնակչության համար:
Ցուցահանդեսի բացմանը Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշել է, որ ֆինանսական ծառայությունների գնալով ընդլայնվող ոլորտն իր պահանջն է դնում հասարակության առջև՝ հասկանալու և տիրապետելու ֆինանսական գործիքներին ու հիմնական տնտեսական հասկացություններին:
Ցուցահանդեսի ընթացքում Կենտրոնական բանկի աշխատակիցները դասախոսություններ են կարդալու՝ ցուցահանդեսի այցելուների և ուսանողների համար:
Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ են կազմակերպվել Վանաձորում, Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում և Գյումրիում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում