ՊԵԿ-ը Վերին Լարսի անցակետում կունենա ներկայացուցիչ
Տնտեսություն
Հայաստանը քննարկում է Վերին Լարսի անցակետում Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցչի թեկնածությունը: Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Լարսում ՊԵԿ ներկայացուցիչ կունենանք, կարծում եմ, մինչև տարվա վերջ: Արդեն թեկնածության մասին ենք խոսում, և կառավարությունում պետք է որ ամբողջացնենք գործընթացը»,-ասաց Անանյանը:
ՊԵԿ ներկայացուցչի ամենօրյա աշխատավայրը կլինի Վլադիկավկազը: «Սակայն ցանկացած ահազանգի դեպքում մինչև կես ժամում ներկայացուցիչը կլինի տեղում»,- նշեց Անանյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)