«Հրապարակ». Նոր Նորքում կտեղադրվի նախկին թաղապետի արձանը
Հայկական Մամուլ
Պարզվում է՝ մեր օրերում արդիական է դառնում Երևանում վարչական շրջանների ղեկավարների արձաններ կանգնեցնելը:
Ահա այսպիսի մի արձան է շուտով վեր խոյանալու Նոր Նորք վարչական շրջանում: Թերթին լուրեր էին հասել, թե ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդու՝ նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի արձանն են կանգնեցնելու այստեղ: Թերթի հասած լուրերով, այդ գործը նախաձեռնել են նրա ընկերները:
Անհավանական թվացող այս լուրերից տեղյակ չէին քաղաքապետարանում: Լրատվության վարչության պատասխանատու Արթուր Գևորգյանը նախ հարցը գրավոր պահանջեց, ապա բանավոր ասաց, թե տեղյակ չեն, անգամ ընդլայնված նիստում նման հարց չի քննարկվել:
Սակայն պարզվում է՝ այս պատմությունը երկամյա կյանք ունի՝ թաղապետի մահվան ժամանակից ի վեր, և աշխատանքներ են տարվում արձանի պատրաստման ուղղությամբ: Այս մասին թերթին հայտնեց հանգուցյալ Դավիթ Պետրոսյանի հայրը՝ Ռաֆիկ Պետրոսյանը: Ըստ նրա՝ այն երկու տարի առաջ նախաձեռնել է Նոր Նորքի թաղապետարանը և դիմել քաղաքապետարան: Այժմ էլ արձանի կառուցման աշխատանքներն են ընթանում, և հնարավոր է, որ մինչև Դավիթ Պետրոսյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 21-ը, հասցնեն տեղադրել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին