«Հրապարակ». Քաղաքապետերը, համայնքապետերը մեր երկրում ցմահ պաշտոնավարում են
Հայկական Մամուլ
Ի տարբերություն նախագահականի` ՏԻՄ մարմինների ղեկավարների պաշտոնավարման ժամկետները մեր երկրում անսահմանափակ են: Եթե նախագահի թեկնածուն երկու անգամ անընդմեջ առաջադրվելուց հետո այլևս չի կարող առաջադրել իր թեկնածությունը, ապա քաղաքապետերը, համայնքապետերը մեր երկրում ցմահ պաշտոնավարում են՝ սերտաճելով աթոռի հետ:
Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից, որպես իրավաբանի, թերթը հետաքրքրվել է, թե որքանով է ճիշտ ՏԻՄ ղեկավարների ժամկետները չսահմանափակելը: «Դժվար է ասել՝ որն է ճիշտ, որը՝ սխալ, բայց ես հակված եմ սահմանափակմանը: Ես կարծում եմ, որ երկու ժամկետը բավական է, որ թեկնածուն իրեն դրսևորի, և ճիշտ է տարբեր մարդկանց նման հնարավորություն տալը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով` միջազգային փորձը ևս դրա մասին է վկայում, կան մի շարք երկրներ, որտեղ սահմանափակված են քաղաքապետերի և համայնքապետերի առաջադրման ժամկետները:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին