Վնասակար սովորություններ, որոնք դառնում են կնճիռների առաջացման պատճառ
Հասարակություն
Վատ չէր լինի հրաժարվել մի շարք վնասակար սովորություններից, որոնք կնճիռների առաջացման պատճառ են դառնում:
- Կոսմետիկ միջոցներ օգտագործելիս մաշկը մի ձգեք: Մատների բարձիկների նուրբ հպումով քսուքը մերսեք ներքևից վերև: Քնեք առնվազն 7 ժամ, քանի որ քնած ժամանակ մաշկի բջիջները սկսում են ակտիվորեն վերականգնվել:
- Օրվա ընթացքում խմեք միայն չգազավորված հանքային ջուր, հյութեր. օրվա ընթացքում հարկավոր է խմել առնվազն 6 բաժակ հեղուկ՝ մաշկի նորմալ ջրային հաշվեկշիռը պահպանելու համար:
- Կնճիռները կանխարգելելու շատ արդյունավետ միջոց է դեմքի մերսումը: Այն պետք է անցկացնել կուրսերով՝ տարին 2 անգամ 10-15 սեանսով: Այդ կուրսերի միջև ընկած ժամանակահատվածում ամիսը մեկ ցանկալի է մերսման կարճատև սեանսներ անցկացնել՝ որպես կանխարգելման միջոց:
- Մի՛ մոռացեք ժամանակ առ ժամանակ դեմքին դիմակներ դնելու, հարկ եղած դեպքում՝ տարբեր շիճուկներ և քսուքներ քսելու մասին: Դրանք զգալիորեն կդանդաղեցնեն մաշկի ծերացումը:
- Հատկապես 30 տարեկանից հետո պարբերաբար այցելեք գեղեցկության սրահներ: Մասնագիտական պրոցեդուրաները ձեր մաշկի վրա միայն բարերար ազդեցություն կթողնեն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը