Մոսկվայում հայերից ու վրացիներից կազմված ավազակախումբ է ձերբակալվել
Ռուսաստան
BFM.Ru-ն հայտնում է, որ Մոսկվայում բռնել են բնակարանների ու գրասենյակների գողությամբ զբաղվող ավազակախմբի անդամներին: Ռուսաստանի ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվածները զբաղվել են բանկոմատների գողությամբ:
Ներկայումս, ձերբակալված են բանդայի 4 անդամներ: Դրանք եղել են հայեր ու վրացիներ, բոլորն էլ նախկինում դատված:
Նրանց հետքի վրա ոստիկաններն ընկել են դեռ ամռանը: Հանցագործությունները նրանք կատարել են` բաժանվելով երկու խմբի: Երկուսը բացել են դռները, գողացել գումարն ու թանկարժեք իրերը, իսկ մնացածները, այդ ժամանակ մնացել են փողոցում:
Գողությունից հետո, խմբի բոլոր անդամները մի քանի արտասահմանյան մեքենաներով բաժանվել են տարբեր ուղղություններով: Հետո հանդիպել են նախօրոք պայմանավորված վայրում եւ բաժանել ավարը:
Հանցախմբի գործողությունների արդյունքում հասցված վնասը հասել է 16 մլն ռուբլու: Հարուցվել է քրեական գործ` «Առանձնապես խոշոր չափերի գողություն` կատարված կազմակերպված խմբի կողմից» հոդվածով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)