Ապստամբները վերահսկում են Հալեպի մեծ մասը
Մերձավոր Արևելք
Սիրիական ընդդիմության զինված թևը` «Սիրիական ազատ բանակը», հայտարարել է, որ վերահսկում է Հալեպի մեծ մասը: Այդ մասին հաղորդում է «Ալ-Արաբիան»:
Դաժան մարտերը քաղաքում շարունակվում են: Այս պահին ամենաակտիվ բախումները տեղի են ունենում Սալահ էդ-Դին թաղամասում, որով անցնում է Հալեպի մեծ մասը Սիրիայի կենտրոնական շրջանների, ինչպես նաև Դամասկոսի հետ միացնող ավտոմայրուղին: Թաղամասը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ։ Երկրի կառավարական բանակը փորձում է ետ գրավել այն, հաղորդում է Reuters-ը:
Այն, որ ընդդիմադիրները վերահսկում են քաղաքի մեծ մասը, հաստատվում է նաև այն հանգամանքով, որ քաղաքում տեղի են ունենում հակակառավարական ցույցեր, ինչը նախկինում անհնար էր:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել