Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը Մակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Գլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ Ավելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունը Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունը Երևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն Հայաստանին Հայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը Վեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ Աբրահամյան 

Սասունցի Դավթի, Մայքլ Ջորդանի ու թզուկների մասին. Մեդիամաքսի տնօրեն

Հասարակություն

Երեկ տեղեկացանք, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն օգնական ունի՝ Վարդան Քոչարյան անունով: Երեկ պարզ դարձավ, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այնքան խիստ զբաղված է, որ ժամանակ չունի ինքնուրույն պատասխանել իր ընդդիմախոսներին և այդ պատասխանատու գործը վստահում է իր օգնականին: Վերջինս էլ օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանին խորհուրդ է տալիս քաղաքական գործիչների հետ «բարդ ինտելլեկտուալ քաղաքական բանավեճերի» մեջ չմտնել: Դե, ինչ արած, պատգամավորի օգնականը, ինտելեկտի մասին ակնարկելով, կարող է և չիմանալ, որ «ինտելեկտուալ» բառը հայերենում գրվում է մեկ լ-ով:

Ինչի՞ց սկսվեց այս պատմությունը: Փորձեմ շատ հակիրճ ներկայացնել: Երբ ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը ձախողեց իր ելույթը Լոնդոնի Օլիմպիական խաղերում, 43 համաշխարհային ռեկորդների հեղինակ Յուրի Վարդանյանը կարծիք հայտնեց, որ ձախողման պատճառներից կարող էր լինել այն, որ Առաքել Միրզոյանը մարզվում էր թիմից առանձին ու այդ որոշման համար քննադատեց վերջինիս մարզիչ Օգսեն Միրզոյանին ու ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Ի պատասխան Առաքել Միրզոյանն ասաց, որ իրեն ծանրամարտի համաշխարհային լեգենդի կարծիքը «չի հետաքրքրում», իսկ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մամուլի ասուլիսում ասաց, որ Յուրի Վարդանյանը լավ կաներ, եթե օժանդակեր հայ մարզիկների նախապատրաստմանը իր՝ ԱՄՆ-ում գտնվելու տարիներին: Դրան հետևեց Յուրի Վարդանյանը պատասխանը, ով առաջարկեց խնդիրը քաղաքական դաշտ չտեղափոխել ու բացատրեց, որ Գագիկ Ծառուկյանի հետ իր տարաձայնությունները բացառապես մասնագիտական են: Դրանից հետո «ծանրաձողին մոտեցավ» պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օգնական Վարդան Քոչարյանը, ում պատասխանը տարածեց ԲՀԿ լրատվության և հասարակայնության կապերի բաժինը:

Բայց ստացվեց այնպես, որ պարոն Քոչարյանի մոտեցումը շատ նման էր Առաքել Միրզոյանի մոտեցմանը՝ զրոյական արդյունքով: Պատգամավորի օգնականը որոշեց շարունակել քաղաքականացնել խնդիրը՝ իր նամակը վերնագրելով«Պատասխան նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական պարոն Յուրի Վարդանյանին»:

Փաստորեն, մարդիկ ոչ մի կերպ չեն ցանկանում ընդունել, որ ծանրամարտի կենդանի լեգենդներից մեկը իրավունք ունի խոսելու ծանրամարտի և սպորտի մասին որպես նախկին մարզիկ ու ոչ թե որպես նախագահի խորհրդական: Դե լավ, դա դնենք մի կողմ՝ ամեն ինչում քաղաքական ենթատեքստ տեսնելը այսօրվա Հայաստանի երկրորդ առանձնահատկությունն է՝ «մուտիլովկաների» հետո, ու դրա հետ պայքարելը կարծես անիմաստ է:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օգնական Վարդան Քոչարյանը Յուրի Վարդանյանին կոչ է անում՝ «մի ենթարկվեք պրովոկացիաների և մի հետևեք պրովոկացիոն բնույթի հրապարակումներին», վերջում էլ հույս է հայտնում, որ մեծանուն մարզիկը կվերանայի իր «անտեղի արտահայտությունները»:

Կարծում եմ, եթե Գագիկ Ծառուկյանը դժգոհ է Յուրի Վարդանյանի մեկնաբանություններից, ոչինչ չի կարող կաշկանդել իրեն անձամբ հանդես գալ պատասխան խոսքով: Եվ ընդհանրապես վատ չէր լինի, եթե այս օրերին, երբ բոլորը տարակուսած են մեր մարզիկների ելույթներից, ԱՕԿ նախագահը որևէ խոսք ասեր, միգուցե՝ հրապարակավ քաջալերեր այն մարզիկներին, որոնք դեռ շարունակում են պայքարը:

Իրականում, կարևորը Յուրի Վարդանյանի, Գագիկ Ծառուկյանի, Առաքել Միրզոյանի կամ Տիգրան Ուրիխանյանի անձերը չեն: Կարևորն ու ցավալին այն է, որ մենք պատրաստ ենք ամենաչնչին քաղաքական նպատակին հասնելու համար կանգ չառնել ոչնչի առջև ու ամենատգեղ կերպով արտահայտվենք մեր այն քիչ հերոսների մասին, որ ունենք: Կարծում եմ, Յուրի Վարդանյանի նման մարզիկ Հայաստանը չի ունեցել ու մոտ ապագայում չի ունենա: Բայց այսօր մի պատանի ծանրամարտիկ, ով պետք է բոլորից ներողություն խնդրեր իր տապալման համար, իրեն իրավունք է վերապահում ասել, որ Յուրի Վարդանյանի կարծիքը իրեն չի հետաքրքրում: Ու հարցն այն չէ, որ թեկուզ միայն այդ մոտեցման պատճառով նա երբեք չի դառնա այն մեծությունը, որը Յուրի Վարդանյանն էր՝ որքան էլ ֆիզիկապես ուժեղ լինես, փոքր ոգի ունենալով՝ մեծ մարզիկ չես դառնա: Խնդիրն այն չէ, որ երիտասարդ պատգամավորի երիտասարդ օգնականը իրեն թույլ է տալիս «նրբորեն» ակնարկել Յուրի Վարդանյանի մտավոր կարողությունների մասին՝ դրանց մասին որևէ պատկերացում չունենալով:

Հարցն այն է, որ մենք ոչնչացնում ենք մեր հասարակությունը, նման վարք դրսևորելով հերոսների նկատմամբ: Ամենևին չեմ ուզում աստվածացնել հերոսներին կամ ասել, որ դրանք անձեռնմխելի են: Բայց պետք է հասկանանք, որ այն հասարակությունը, որը նման կերպով է արձագանքում հարյուր հազարավոր մարդկանց երջանկության ու հպարտության պահեր, գնում է դեպի կործանում: Այսօր բոլորս պաշտում ենք մեր ֆուտբոլի հավաքականին, Հենրիխ Մխիթարյանին, Յուրա Մովսիսյանին: Հիմա ի՞նչ, եթե վաղը նրանցից մեկը մի բան ասի, որը դուր չի գա այս կամ այն քաղաքական ուժին, պետք է «վրա տա՞նք» նրանց վրա:

Յուրի Վարդանյանը եղել է իմ մանկության հերոսը և ինձ համար անընդունելի է, երբ այդ հերոսին փորձում են նայել իշխանություն-ԲՀԿ ինտրիգների լույսի ներքո: Այո, Յուրի Վարդանյանը երևի թե միակն էր, ով վերջին տարիների ընթացքում հանդես եկավ ԱՕԿ նախագահի գործունեության հրապարակային քննադատությամբ, խախտելով չգրված «տաբուն»: Բայց չէ՞ որ հենց ԲՀԿ-ն է վերջին ամիսներին խոսում բազմակարծության ապահովման անհրաժեշտության մասին:

Ամերիկայում գտնվելու տարիներին Յուրի Վարդանյանը մոտ 4 տարի աշխատեց Ազգային բասկետբոլային լիգայի (NBA) ամենահեղինակավոր ակումբում՝ «Չիկագո Բուլսում»: 2007թ. «Սպորտ Էքսպրես» թերթին տված հարցազրույցում նա պատմում էր Մայքլ Ջորդանի և Սքոթի Պիպենի հետ իր աշխատանքի մասին.

«Ապշած էի, թե ինչպիսի ուշադրությամբ էին հետևում մարզիչների խոսքերին և կատարում առաջադրանքները: Գիտեին՝ ինչի են ուզում հասնել»:

Լավ կլիներ, որ այսօր Յուրի Վարդանյանի մասին քամահրանքով խոսողները ևս փորձեին հասկանալ՝ ինչի՞ են ուզում հասնել այս կյանքում և ինչ ճանապարհով: Ու անեին դա ծանրաձողին մոտենալուց առաջ և ոչ թե հետո՝ բառիս ուղղակի և փոխաբերական իմաստներով:

Արա Թադևոսյան
Մեդիամաքսի տնօրեն

Mediamax

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահըՎեց օգնականի մուտքն ԱԺ արգելվել է, բայց տեսանյութում նրանք չկան․ ԱբրահամյանԻսկ ո՞ւր է ԱԱԾ-ն․ ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է անվտանգության ձախողման մեջ176 կմ ճանապարհ կվերանորոգվի, իսկ 500 կմ-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջՌուսաստանի ԱԳ նախարարությունը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Հորմուզում նավարկությունը վերականգնելու համարՄի քանի շաբաթից կներկայացնենք «խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը․ Աբրահամյան«Հակադրությունների քաղաքականությունից տուժում է հայ քաղաքացին»․ ընդդիմությունԱնվտանգության տեսախցիկները դարձել են ընդդիմության դեմ քարոզչական գործիք․ Քոչարյան2 պարեկների ուղղությամբ կրակոցներ արձակած և վիրավորում հասցրած անձինք կալանավորվել ենԳերմանիան ցանկանում է տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր տրամադրել ՈւկրաինայինՊԵԿ-ը հանքարդյունահանման ապoրինի դեպք է բացահայտելAl Hadath. Պաղեստինյան խմբակցությունները համաձայնել են հետաձգել խորհրդարանական ընտրություններըԼեհական դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մաքրուհու վրաՀՀ-ն քննարկում է նոր ատոմակայանի հարցը. Պուտինը ինքն իրեն նվեր մատուցեց․ Զելենսկի Մեքսիկայի ռինգի ողբերգությունը, Aramco-ի հրդեհներն ու մերկ Թրամփի արձանըՀարյուրից ավելի ուսանողներ շրջափակել են Փարիզի կաթոլիկ ինստիտուտը Շաքիի կրակոցը, Ալիևի նոր պահանջներն ու Մոսկվայի զգուշացումը․ ինչի՞ է գնում ԵրևանըՎարդաձորի դպրոցում միջադեպի վերաբերյալ տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթԵվրահանձնակատար Շուիցան կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել պայքարը անօրինական միգրացիայի դեմՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում մի շարք լուրջ խնդիրներ է արձանագրելԴատարանը Oragir News-ից և Հայկ Դեմոյանից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել Արայիկ ՀարությունյանիցBoeing-ը ցանկանում է ստեղծել համակարգ՝ ինքնաթիռները դիտավորյալ վթարներից պաշտպանելու համարԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստԱդրբեջանցի զինվորը հասավ հայկական տներ ու կրակեց․ սա՞ է սովորական հանցագործությունը Սահմանը խախտած ադրբեջանցին կդատապարտվի և պատիժը կկրի ՀՀ օրենքներին համապատասխանՀայաստանի երկու բռնցքամարտիկ հաղթեց մոլդովացի մրցակիցներին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՊաղեստինի ընտրական հանձնաժողովը պատրաստ է Գազայի հատվածում 20 տարվա ընթացքում առաջին ընտրություններն անցկացնելունՓաշինյանի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվելNBC. ԱՄՆ զինված ուժերը նոր օպերատիվ տարբերակներ են պատրաստում Թրամփի համար ԻրանումԿաշպիրովսկիի որդին վաճառել է իր ամերիկյան տունը վտանգավոր վարձակալների պատճառով Իշխանությունների հակառուսական խոսույթը չի բխում Հայաստանի քաղաքացիների շահերից. ՔոչարյանՌուբիոն Ուկրաինայի հարցի դիվանագիտական ​​կարգավորումը դժվար է համարել Լևոն Քոչարյան․ իշխանությունների նախաձեռնած գործընթացը եկեղեցու դեմ հակասահմանադրական էՖրանսիայում բողոքի ցույցերը խաթարել են 375 ավագ դպրոցների աշխատանքը Փաշինյանը պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, ոչ թե ընտանիքը պաշտպանած կնոջը. Քոչարյան
Ամենադիտված