Քլինթ Իսթվուդը կսատարի Միթ Ռոմնիին
ԱՄՆ
Հոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Քլինթ Իսթվուդը ԱՄՆ գալիք նախագահական ընտրություններում կսատարաի Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնիին: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Երեկ, օգոստոսի 3-ին, Քլինթ Իսթվուդը մասնակցել է Միթ Ռոմնիի քարոզարշավի համար դրամահավաքի միջոցառմանը և կարողացել է հավաքել երկու միլիոն դոլլար:
82-ամյա Իսթվուդը հույս է հայտնել, որ Ռոմնին կվերականգնի արդար հարկահավաքման համակարգը և նոր ազդակներ կհաղորդի ԱՄՆ-ի տնտեսության զարգացմանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)