Սրբերի նկարներ են մեխում ազգային արժեքների, գրությունների և զարդանախշերի վրա. Սամվել Կարապետյան
Հասարակություն
Այսօրվա ասուլիսին անվանի հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, խոսելով Հայաստանի տեսարժան վայրերի աղտոտվածության մասին, ասաց.
«Եթե հուշարձանների վրա մոմ վառողներն են մեր հավատացյալները, ապա ես չեմ ուզում, որ անգամ մեկ հավատացյալ ունենանք։ Սրբերի նկարներ են մեխում ազգային արժեքների, գրությունների և զարդանախշերի վրա. դա անընդունելի է»։ Հուշարձանագետը նկատեց նաև, որ հոգևորականը պետք է խրատի չկեղտոտել եկեղեցու հարակից տարածքը, դրանից նրան ոչինչ չի պատահի:
Բանախոսի խոսքերով, մեր պատմական հուշարձանները աղտոտված են այնքան, որքան հայ այցելու ունեն, քանի որ զբոսաշրջիկները չէ, որ աղտոտում են մեր միջավայրը. «Մեր կեցվածքը վարձով ապրողի է, կարծես՝ ժամանակավոր բնակիչներ լինենք»,– նկատում է Սամվել Կարապետյանը։
Ազգային հուշարձանների պահպանության և մաքրման հարցում իր աջակցությունը պետք է ունենա Կրթության և գիտության նախարարությունը՝ դպրոցահասակ երեխաների հետ աշխատանքներ տանելու և մեր հուշարձանները մաքրելու գործում, ինչպես նաև ինքներս մեզանից պետք է սկսենք մաքրելը և չաղտոտելը, կարծում է հուշարձանագետը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը