ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի արտասահմանյան այցերի արդյունավետության համեմատականը

Վերլուծական
Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո տասնյակից ավել պետական և աշխատանքային այցեր է կատարել ամենատարբեր ուղղություններով: Ընդդիմադիր պատգամավոր լինելով՝ Փաշինյանը անխնա քննադատության էր ենթարկում Սերժ Սարգսյանի գործուղումները, դրանք անվանելով «զրո արժեք տվող», քննադատում էր նաև ԱԳՆ աշխատանքը: Իսկ ի՞նչ են մեր երկրին տվել հեղափոխական վարչապետի արտասահմանյան այցերը: Փաշինյանը հասցրել է լինել ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Իրանում, Վրաստանում, Բրյուսելում, Իտալիայում, Բելգիայում, Տաջիկստանում, Սինգապուրում, Վիետնամում, Չինաստանում, Ղրղզստանում: Դիտարկենք այս այցերից ամենաուշագրավները՝ համեմատելով Սերժ Սարգսյանի նույն ուղղությամբ կատարված երբեմնի այցերի և դրանց արդյունքում արձանագրված ձեռքբերումների հետ:
 
Եվ այսպես, թերևս ՌԴ առումով այստեղ ամեն ինչ պարզ է՝ Փաշինյանը այնտեղ չի եղել պետական այցով և սրանով ամեն ինչ ասված է: Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը ուղևորվեց Բրյուսել և, ինչպես ինքը այնուհետև ամփոփեց, Բրյուսելում ընդամենը տեղի է ունեցել արձանագրում, որ Եվրամիությունը լիարժեք պատրաստ է մեզ աջակցել մեր բարեփոխումների և Հայաստանում զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգում: Ի տարբերություն Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի վերջին այցերը Բրյուսել բավական հաջողված էին, ի վերջո փաստենք, որ հենց այդ այցերի արդյունքում էլ ստորագրվեց ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը, որը Փաշինյանի վարչապետությունից հետո նույնիսկ չի սկսել իրականացվել:
 
Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած պաշտոնական այցի արդյունքում կնքվել էին տասնյակ պայմանագրեր, ինչպես օրինակ` «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին» հուշագիրը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական բանկի միջև հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների մասին» համաձայնագիրը, կնքված այլ պայմանագրեր՝ ատոմային, քրեական, տեխնիկատնտեսական, Չինաստանի կողմից ՀՀ-ին արտոնյալ վարկի տրամադրման, մաքսային ոլորտի համագործակցության և փոխօգնության, գիտական աստիճանների փոխադարձ ճանաչման, ինչպես նաև ընդլայնված ռազմական համագործակցության ոլորտներում: Փաշինյանի այցը Պեկին նույնքան հագեցած չես անվանի: Երկկողմ հանդիպումների ժամանակ կողմերը հեռանկարային են համարել համագործակցության զարգացումը գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում: Կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության քայլերը քննարկել գերատեսչությունների մակարդակով: Փաշինյանը նաև ներկա է գտնվել «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի բացմանը և գալա համերգին: Իհարկե, Փաշինյանը վարչապետության օրոք չեղարկվել է Երևանի և Պեկինի միջև վիզային ռեժիմը, սակայն այդ հարցի շուրջ բանակցությունները տևել են մի քանի տարի և այդ ձեռքբերումը որևէ առնչություն չունի հեղափոխական թիմի կողմից կատարված աշխատանքների հետ:
 
ԱՄՆ մեկնել Փաշինյանը երկար էր տրամադրվում, սակայն պետք է փաստել, որ այնուամենայնիվ այցի արդյուքների և գործնական հաջողությունների մասին վաղ է խոսել, քանի որ լուրջ ձեռքբերում ԱՄՆ-ից Փաշինյանը իր հետ Հայաստան չէր բերել: Սակայն հաջողված չես համարի նաև Սերժ Սարգսյանի 2017 թվականի այցը ԱՄՆ, որի ընթացքում ամենա հիշարժան պահը թերևս հայ համայանքի և ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպումներն էին:
 
Օրեր առաջ էլ Նիկոլ Փաշինյանը քննադատության արժանացավ՝ Իտալիա կատարած անարդյունավետ այցի պատճառով: Հանրությանը այնքան էլ հասկանալի չէին այն նպատակները, որոնք ստիպել էին վարչապետին մի քանի օր անցկացնել այս երկրում: Սակայն, այստեղ էլ միանգամից հիշողության մեջ արթնանում է Սերժ Սարգսյանի 2015 թվականի այցը Իտալիա, որի ընթացքում Սարգսյանը հանդիպում էր ունեցել Իտալիայի պաշտպանության նախարար Ռոբերտա Պինոտիի հետ Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլայի հետ (արարողակարգային, անարդյունք հանդիպում), Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահի և Սենատի նախագահի հետ (հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրենի հետ), ընթրիք է ունեցել իտալացի խորհրդարանականների հետ, հանդիպում է ունեցել Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոյի հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ խաչքարի բացման և օծման արարողությանը, մասնակցել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի կողմից տրված ընթրիքին (որին ոչ մի բարձրաստիճան պաշտոնատար անձ չի մասնակցել), հետո, վերջապես, Վատիկանում մասնակցել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագին եւ հենց տեղում էլ «առանձնազրույց» է ունեցել հետն ու լուսանկարվել: Այսինքն` այս առումով Փաշինյանի և Սարգսյանի Իտալիա կատարած այցերի անարդյունավետությունը ակնհայտ է:
 
Թեև Փաշինյանը, լինելով ընդդիմադիր պատգամավոր, բազմիցս թիրախավորել էր Սարգսյանի զրո արդյունք տվող արտասահմանյան գործուղումները, տեսնում ենք, որ ինքը` Փաշինյանն, այս առումով ևս չի փայլում և ոչնչով չի զիջում Սարգսյանին…
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված