Բելառուսն արտաքսել է Շվեդիայի դեսպանին
Աշխարհ
Բելառուսի իշխանություններն արտաքսել են այդ երկրում Շվեդիայի դեսպան Ստեֆան Էրիքսոնին: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Քարլ Բիլդթը:
Նախարարի խոսքերով Բելառուսի այսպիսի պահվածքի պատճառ է դարձել այն, որ Էրիքսոնը բազմիցս հրապարակավ սատարել է Բելառուսի մարդու իրավունքների ոտնահարման մասին: Շվեդիան, իր հերթին, չի հապաղել և արտաքսել է երկրում գտնվող երկու բելոռուս դիվանագետների:
Նշենք, որ երկու երկրների հարաբերությունները խիստ սրվեցին այն բանից հետո, երբ շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ շվեդներ փոքր ինքնաթիռով աննկատ խախտել էին Բելառուսի օդային սահմանը, հասել մինչև Մինսկ և ինքնաթիռից խոսքի ազատությունը սատարող խաղալիք արջուկներ էին գցել քաղաքի մերձակայքում:
Դեպքից հետո Բելառուսում ձերբակալվեց արջուկները լուսանկարած մի ֆոտոլրագրող, իսկ երկրի հակաօդային պաշտպանության և սահմանապահ ծառայության ղեկավարներն ազատվեցին իրենց զբաղեցրած դիրքերից:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ