ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Ովքեր և ինչպես տապալեցին «Համահայկական հիմնադրամ»-ի այս տարվա դրամահավաքը

Վերլուծական
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի 2019 թվականի հանգանակության ընթացքում հավաքվել է մոտ 9.856.100 դոլար: Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար: 2017 թ․ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 12.505.456 մլն ԱՄՆ դոլար: Ընդանուր առմամբ, այս տարվա հանգանակությունը շատ ավելի փոքր է, քան նախորդ տարիներինը, և դա ունի որոշակի օբյեկտիվ պատճառներ: Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը ամեն պատեհ և անպատեհ առիթ օգտագործում էր՝ խոսելու Հայաստանի շուրջ Սփյուռքի համախմբման, համահայկական ներուժի գեներացման անհրաժեշտության մասին: Իհարկե, ողջունելի կոչեր են, սակայն պետք է փաստել, որ վարչապետի խոսքերը բարի կենացներից այն կողմ այդպես էլ չանցան:
 
Ի՞նչ է արել Փաշինյանի կառավարությունը այս մեկ ու կես տարվա ընթացքում, որպեսզի շահի Սփյուռքի վստահությունը. հասկանալի է, որ, պարզապես, հներին գող ու թալանչի հանելով՝ այդ վստահությունը ձեռք չես բերի: Սկզբում Փաշինյանը փակեց Սփյուռքի նախարարությունը, իսկ մինչ այդ նախարար Մխիթար Հայրապետյանը, կարելի է ասել, ոչնչով էլ աչքի չընկավ, բացի նույն բարի կենացների մակարդակի հայտարարություններից: Հիշեցնենք, վերջինս մեծ ներգաղթի էր պատրաստվում, սակայն հետագայում ստիպված էր ընդունել, որ Սփյուռքը իր էնտուզիազմը այս հարցում չի կիսում: Այնուհետև, Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ ստեղծվեց, որի ղեկավար նշանակվեց Զարեհ Սինանյանը: Ի՞նչ է արել Սինանյանը այս ընթացքում Սփյուռքի վստահությունը հետ բերելու համար: Նրա մի քանի այցերը ՌԴ և հանդիպումը հայկական համայնքի հետ, կարծես թե, որևէ պտուղ չեն տվել, իսկ եթե տվել են, ապա այնչափ փոքր, որ անգամ ինքը՝ Սինանյանը, այդ մասին հարկ չի համարել հայտնել:
 
Իշխանություններին, ինչ խոսք, հաջողվել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամը դարձնել համահայկական քննարկման առարկա, սակայն ոչ թե հիմնադրամի հանդեպ վստահության աճի, այլ հիմնադրամը վարկաբեկելու առումով: Նոր իշխանությունների առաջին խոշոր բացահայտում-քրեական գործերից թվով երկրորդը կապված էր «Հայաստան» հիմնադրամի՝ այդ պահին գործող տնօրենի անձի հետ: Ճիշտ է, հետո պարզվեց, որ տնօրենը հիմնադրամի միջոցները չէր յուրացրել: Կազինոյում կամ բուքմեյքերական գրասենյակում խաղադրույք էր կատարել ու հետո արագ վերականգնել: Բայց դեպքը լավ «թմբկահարված» էր և, ինչպես հին հրեական անեկդոտում է ասվում` «նստվածքը մնաց»: Նոր տնօրեն Հայկակ Արշամյանը, թեև կայսերական ծրագրեր էր կազմում այս տարվա հեռուստամարաթոնի շուրջ, սակայն կարելի է ասել, որ այս ձախողումը նաև նոր տնօրենի և հիմնադրամի նոր ղեկավար կազմի ձախողումն է: Վերջիններիս թերացումների հետևանքով այժմ Սփյուռքի յուրաքանչյուր մեր հայրենակից տաս անգամ կմտածի՝ հիմնադրամին մեկ ցենտ հանգանակելուց առաջ:
 
Իհարկե, երեկվա ձախողման մեղավորները ոչ միայն շարքային պաշտոնյաներն են, այլ նաև գլխավոր գործող անձը՝ Նիկոլ Փաշինյանը: Թերևս, վերջինս վստահ էր, որ հատկապես Արցախի հանդեպ իր վարած քաղաքականությունը աննկատ կմնա Սփյուռքի կողմից, աննկատ կմնա Արցախյան ազատամարտին մասնակցած բարձր սպայական կազմին՝ ասֆալտին փռելու սպառնալիքները, գեներալների վարկաբեկումը, Արցախի նախագահին «մարզպետ»-ով դիմելը, արցախցի-հայաստանցի արհեստական բաժանարար գծեր ստեղծելը՝ այս ամենը, փաստորեն, աննկատ չի մնացել և հիմնադրամի գոյության ողջ ընթացքում ամենափոքր հանգանակությունը ասվածի վառ ապացույցն է…
 
Այսպիսով՝ Սփյուռքը ցույց է տալիս, որ համաձայն չէ Փաշինյանի և իր թիմի այդ քաղաքականության հետ և չի պատրաստվում օժանդակել այդ թիմին. երեկ հանգանակված գումարը լավագույն կերպով է արտահայտում Փաշինյանի կողմից առաջ քաշված համահայկականության թեզի իրական պատկերը...
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված