Մեր ձկները ձմերուկի կեղև չեն սիրում
Հասարակություն
Այսօրվա ասուլիսին «Միացյալ Հայաստան» խմբի հիմնադիր Արշակ Զաքարյանը խոսելով Հայաստանի տեսարժան վայրերի աղտոտվածության թեմայով ասաց. «Հավուց Թառի ջրհորի մեջ մեր ուտող խմողները աղբ էին գցել և անգլիացի զբոսաշրջիկները, օգտվելով այդ ջրից, թունավորվել էին»։
Հայաստանյան պայմաններում աղտոտվածությունը գլոբալ խնդիր է, ահավոր վիճակում են այն մասերը, որտեղ կարող ենք հասնել հանգստի համար։ Մենք՝ հայերս ենք աղտոտում մեր հուշարձանները, հաճախ զբոսաշրջիկներն են գետնին թափվածը վերցնում, հարկավոր է այս խնդրին լուծում տալ՝ գոնե մայրուղիներին աղբարկղեր տեղադրելով, նկատում է բանախոսը։
«Այսօր Արփա գետն ամբողջովին աղտոտված է։ Հիշեցնում եմ մեր ժողովրդին, որ մեր ձկները ձմերուկի կեղև չեն սիրում, մի լցրեք դրանք գետը»,–ասաց Արշակ Զաքարյանը։
Ասուլիսի մյուս բանախոս, Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, խոսելով խնդրի մասին, ասաց.
«Տարածքի մաքրման խնդիրը պատկանում է տեղական ինքնակառավարման մարմիններին և նրանք պետք է հնարավորինս շատ ուշադրություն դարձնեն խնդրին, քանի որ մեր երկիրը տուրիզմի համար գրավիչ երկիր է»։
Մենք պետք է սովորենք մեր հուշարձանները պատշաճ կերպով ներկայացնել հանրությանը։ Պետք է հասկանանք, որ հայրենիքը մեր տունն է և հարկավոր է ճանաչել, սիրել և պահպանել, նշեց բանախոսը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը