Հայկական գյուղը՝ Թուրքիայի նոր զբոսաշրջային գոտի
Թուրքիա
Ուրֆա նահանգի (պատմական Եդեսիա) հայկական Կարմուճ (Կարմուջ) գյուղն ու այդ գյուղում գտնվող հայկական եկեղեցին, Թուրքիայի կառավարության որոշմամբ, հայտարարվել են զբոսաշրջային գոտի։ Այս մասին հայտնում է թուրքական "Haber 7" լրատվական կայքը։ Ըստ կայքի՝ այդ մասին նշված է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության Ուրֆայի նահանգային վարչության տարածած հաղորդագրության մեջ։
Հայկական գյուղն ու եկեղեցին զբոսաշրջային կենտրոն դարձնելու նախաձեռնությունը, կայքի հաղորդմամբ, պատկանում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը, իսկ նախարարների խորհուրդն այդ նախաձեռնությանը հավանություն է տվել։
Կարմուճն Ուրֆայի այդ շրջանի միակ հայաբնակ գյուղն էր 19-րդ դարի սկզբին։ Հայտնի էր իր արհեստավորներով, խաղողագործությամբ, պտղատու այգիներով և, հարևան մահմեդական գյուղերի համեմատությամբ, քաղաքի տպավորություն էր թողնում։ Եղեռնի տարիներին Կարմուճը ևս արժանացավ բոլոր հայկական գյուղերի ճակատագրին։ Պատերազմի ավարտից հետո ողջ մնացած սակավաթիվ կարմուճցիները վերադարձան հայրենի գյուղ, սակայն 1923-24 թթ.-ին կրկին ստիպված եղան լքել այն՝ արդեն ընդմիշտ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)