Ո՞վ է հիստերիկն ու մոլորեցնողը
Աշխարհ
Թեև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի երեկ հաստատած բանաձևում ասվում է, որ անդամ-պետությունները դատապարտում են «յուրաքանչյուր բռնություն, որ կողմից էլ որ այն բխի՝ ներառյալ ահաբեկչական գործողությունները» և «պահանջում, որ բոլոր կողմերն անհապաղ դադարեցնեն զինված բռնության գործողությունները՝ բոլոր դրսևորումներով», այդուհանդերձ ՄԱԿ-ի անդամ-պետություններից փոքրաթիվ «դեմ» քվեարկած պետությունները սկսել են մեղադրել բանաձևն ընդունողներին դրանում միակողմանի, խնդրի քաղաքական հանգուցալուծումն իբր խափանող բովանդակության համար։
Մասնավորապես, այս կարծիքն է արտահայտել ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։ Նա բանաձևն անվանել է ընդհուպ «վտանգավոր»՝ հայտարարելով, թե «հումանիտար հռետորաբանության ետևում բանաձևը քողարկում է զինված ընդդիմադիրների ակնհայտ պաշտպանությունը, ում ակտիվորեն խրախուսում են, ֆինանսավորում, վարձկաններով համալրում ու զինում բոլորին հայտնի պետությունները»:
Չնայած դրան, Սիրիայի իշխանությունները «հիստերիկ և մոլորության մեջ գցող» են համարել բանաձևը, այլ ոչ՝ արձագանքները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ