Թուրքիան տնտեսական պատժամիջոցներ է կիրառում Սիրիայի նկատմամբ
Թուրքիա
Ինչպես հաղորդում է թուրքական «Hurriyet»-ը, այսօր Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան պաշտոնապես ընդունել է Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու փաթեթը։ Այս մասին Դավութօղլուն հայտարարել է նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ հանդիպումից հետո։
«Քանի դեռ Սիրիայում խաղաղ ճանապարհով չի ձևավորվել օրինական իշխանություն, Թուրքիան Սիրիայի իշխանությունների հետ դադարեցնում է ամենաբարձր մակարդակի պետական հարաբերությունները»,- ասել է Դավութօղլուն։ Թուրք նախարարն ավելացրել է, որ Սիրիայի իշխանությունները վերջին հնարավորությունն են վաստակում իրենց իշխանության վախճանի ճանապարհին։
Սիրիայի իշխանությունների դեմ պաշտոնական Անկարայի կողմից կիրառվող տնտեսական սանկցիաները ներառում են երկկողմ ռազմավարական համագործակցությունը և այլ ոլորտներում տարվող աշխատանքների դադարեցումը։ Թուրքիան դադարեցրել է իր երկրում Սիրիայի ֆինանսավարկային գործառույթները և Սիրիայի Կենտրոնական բանկի հետ համագործակցությունը։
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի ու Դամասկոսի միջեւ հարաբերությունները սրվեցին 2011 թ.–ի մարտից Սիրիայում սկիզբ առած զանգվածային ցույցերից հետո։ Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունը Սիրիայի նախագահ Ասադին մեղադրում է հակակառավարական ցույցերը ճնշելու և հազարավոր քաղաքացիների սպանության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)