Արցախի պաշտպանության նախարարը դիրքեր է այցելել
Արցախ
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը երեկ՝ օգոստոսի 3-ին, այցելել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր: Առաջնագծում ՊԲ հրամանատարի, զորամասերի եւ ստորաբաժանումների հրամանատարների կողմից իրականացվել է մարտական խնդիրների ճշգրտում:
Ինչպես հայտնում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնից, հիմնականում ուշադրություն է դարձվել կցվածքներում ստորաբաժանումների կողմից խնդիրների կատարմանը:
Միաժամանակ ստուգվել է հրետանու և ՀՕՊ հիմնական և պահեստային, մեկնարկային և կրակային դիրքերի ինժեներական կահավորման վիճակը և տրվել են համապատասխան ցուցումներ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան