Հյուսիսային Կորեայում ջրհեղեղի զոհերի քանակն աճում է
Աշխարհ
Հյուսիսային Կորեայում հուլիսին սկիզբ առած ջրհեղեղից տուժածների քանակը հասավ 169-ի, իսկ անհայտ կորած անձանց թիվը` շուրջ 400-ի: Այդ մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
Բնական աղետի հետևանքով անօթևան է մնացել շուրջ 200 հազար կորեացի: 65 հազար հեկտար վարելահող անցել է ջրի տակ: Փակվել է 1400 պետական հիմնարկ, այդ թվում` դպրոցներ և հիվանդանոցներ:
Ջրհեղեղների պատճառ է դարձել Հյուսիսային Կորեայի հարավ-արևմտյան տարածքներում արդեն մեկ ամիս տևող հորդարատ անձրևները: Ինչպես արդեն հայտնել էինք, աղետի հետևանքով Կորեայում սննդամթերքի ահռելի դեֆիցիտ է առաջացել:
Իշխանությունները նախորդ շաբաթ ՄԱԿ-ից սնունդ են խնդրել: Երկրի բնակչության երկու երրորդը տառապում է քրոնիկական թերսնմամբ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ