ՀՀ զինված ուժերի սպաներն ապահովվում են բնակարաններով
Հասարակություն
Օգոստոսի 4-ին Աբովյան քաղաքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի զինծառայողների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զիվորականներ, զինված ուժերի սպաներ, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Շնորհավորելով բնակարանամուտը տոնող 61 զինվորականներին՝ Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալական ապահովության հարցը պաշտպանության նախարարության գերակա խնդիրներից մեկն է և հավելել, որ այն գտնվում է երկրի ղեկավարի անմիջական հսկողության ներքո:
Բնակարանների հանձնման արարողությունից հետո Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել նորաբաց բնակելի շենքում, ծանոթացել բնակարանային պայմաններին: Պաշտպանության նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ զինծառայողների համար նախատեսված բնակարաններն ապահովված են կենցաղային բոլոր հարմարություններով:
2007 թվականից ի վեր ՀՀ-ում կառուցվել և շահագործման են հանձնվել ավելի քան 1200 բնակարան, որոնք հատկացվել են ազատամարտիկներին, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և զինված ուժերի սպաներին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը