Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ 

Արմեն Սարգսյանը մասնակցել է «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովին

Արտաքին Քաղաքական

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում «խելացի լուծումներին» և առաջիկա տարիներին համաշխարհային շուկայում սպասվող զարգացումներին նվիրված համաժողովի շրջանակում Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված օտարերկրյա փորձագետները գործարար համայնքին և պետական հատվածին կներկայացնեն սպասվող մարտահրավերները, ինչպես նաև քննարկումներ կծավալեն ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ուղղություների շուրջ:

Ողջունելով Հանրապետության նախագահի մասնակցությունը համաժողովին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը նշել է, որ լինելով պրոֆեսոր, հաջողակ գործարար, դիվանագետ՝ Արմեն Սարգսյանը կարողացել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը ներկայացնել աշխարհին: «Անկախությունից ի վեր նա մեզ հետ է և իր նպաստն է բերում ոլորտի զարգացմանը՝ այդ ուղղությամբ շարունակական քայլեր ձեռնարկելով, վերազգային ընկերություններին բերելով Հայաստան և աջակցելով մեր ընկերություններին՝ ներկայանալ աշխարհին»,-ասել է Երվանդ Զորյանը:

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ լիովին աջակցում է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ջանքերին: «Ինձ դուր եկավ համաժողովի անվանումը՝ «Սիլիկոնյան լեռներ»: Կարծում եմ՝ այսօր կատարվող քայլերը «բլուրներ» են, որոնք մի օր միավորվելով՝ կդառնան Սիլիկոնյան լեռներ»,- նշել է նախագահը: Նրա խոսքով՝ արհեստական բանականությունը, նոր տեխնոլոգիաները, մեքենայական ուսուցումը, մաթեմատիկական մոդելավորումը Հայաստանի համար բացարձակ առաջնահերթություն ներկայացնող ուղղություններ են: «Ես երազանք և տեսլական ունեմ Հայաստանը նավահանգիստ դարձնել համաշխարհային տվյալների օվկիանոսում: Մենք միշտ ասում ենք, որ Հոնկոնգը, Սինգապուրը, Շանհայը և այլ վայրեր հաջողել են: Պատճառներից մեկն այն էր, որ նրանք նավահանգիստներ ունեին: Եթե 150 տարի հետ գնանք, համաշխարհային առևտրի մեծ մասը իրականացվում էր ոչ թե Մետաքսի ճանապարհով, այլ՝ նավահանգիստների միջոցով: Այն երկրները, որոնք մեծ նավահանգիստներ կառուցելու հնարավորություն ունեին, աստիճանաբար դարձան արդյունաբերության հանգույցներ: Սակայն միայն նավահանգիստ ունենալը բավարար չէ, պետք է շատ աշխատել, համախմբվել և կենտրոնանալ: Մենք պետք է կենտրոնացնենք մեր ուժերը և ջանքերը՝ ճիշտ ուղղությամբ առաջ շարժվելու համար: Այդ ուղղություններն են՝ նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը,- ընդգծել է նախագահը:- Աշխարհում այսօր մեծ մրցակցություն կա, և պետք է շատ ջանք գործադրել, շատ աշխատել՝ հաղթելու և տեղեկատվական ոլորտում սեփական նավահանգիստը կառուցելու համար: Մենք կարող են շատ բան անել միասին՝ և՛ արտերկրի մեր հայրենակիցների հետ, և՛ մենք՝ Հայաստանում, որպես պետություն, որպես կառավարություն, որպես մասնավոր հատված, ա՛յն հայերի հետ, որոնք արդեն ներգրավված են արդյունաբերության մեջ, և ա՛յն հայերի հետ, որոնք վաղն են ներգրավվելու: Հավատում եմ, որ կարող ենք «Սիլիկոնյան լեռներ» ունենալ, քանի որ մենք աշխատասեր, ազնիվ, ճկուն ազգ ենք, որը դժվարություններ է վերապրել և գտել ճիշտ լուծումները: Դա մեր ԴՆԹ-ում է: Յուրաքանչյուրը պետք է իր նպաստը բերի: Երբ կհամախմբվենք, ջանքեր կներդնենք, կձևավորենք բոլորիս համար գերակա առաջնահերթությունը՝ նոր տեխնոլոգիաների զարգացումը, համարելով, որ Հայաստանը կարող է և պետք է դառնա աշխարհի տեխնոլոգիական առաջատար երկիր, միայն այդ դեպքում կհաջողենք»:

Նախագահ Սարգսյանը խոսել է նաև նախագահական նախաձեռնությունների մասին, մասնավորապես առանձնացնելով Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը: «Այս նախաձեռնությունը կարող է լինել ևս մեկ բլուր, որը լեռ կստեղծի»,-ավելացրել է նախագահը՝ նշելով, որ նախատեսվում է ATOM-ի շրջանակում միավորել համաշխարհային խոշոր տեխնոլոգիական ընկերություններ՝ IBM-ը, Dassault systemes-ը, THALES Group-ը, Elettronica-ն, նրանց հետ ստեղծելով գիտահետազոտական կենտրոններ: «Որպեսզի կարողանանք դա անել, պետք է կապեր հաստատենք այդ ընկերությունների հետ՝ դառնալով ոչ թե նրանց արտադրանքը սպառողը, այլ՝ նրանց գործընկերը նոր տեխնոլոգիաների ստեղծման, արհեստական բանականության, մեքենաշինության ոլորտներում: Հենց սա է ATOM-ի նպատակը: Մենք պետք է նրանց բերենք Հայաստան, կազմակերպենք լաբորատորիաներ, որտեղ կստեղծվեն նոր տեխնոլոգիաներ: Հիշյալ բոլոր ընկերությունները նշում են, որ կցանկանան աշխատել մեզ հետ ինչպես հետազոտությունների, այնպես էլ կրթության ոլորտում»,-ասել է նախագահը:

Նախագահ Սարգսյանը համաժողովի մասնակիցներին հրավիրել է նաեւ մասնակցել հաջորդ տարի Հայաստանում կայանալիք մի շարք համաժողովների, այդ թվում՝ հայտնի «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որը, մասնավորապես, նվիրվելու է արհեստական բանականությանն ու աշխարհաքաղաքական ռիսկերին: Նախատեսվում է նաև մեր երկրում հյուրընկալել STARMUS 6-րդ միջազգային փառատոնը, որի շրջանակում Հայաստան կայցելեն  Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ, երաժիշտներ։ Փառատոնի նպատակը գիտության հանրաճանաչությունն է, երիտասարդ սերնդին ոգեշնչելն ու գիտությամբ զբաղվելը նրանց համար գրավիչ դարձնելը։

Հաջորդ տարի ծրագրվող մյուս նախաձեռնությունը Չինաստանին նվիրված՝ Horasis-China միջազգային համաժողովի անցկացումն է, որի շրջանակում Հայաստան կայցելեն շուրջ երեք հարյուր չինական ընկերություններ։

«Մեծ հաջողություններ եմ մաղթում բոլորիդ: Հուսով եմ՝ միասին կկարողանանք իրականացնել մեր երազանքը՝ Հայաստանը վիրտուալ և տեղեկատվության ոլորտի մեծ միջազգային նավահանգիստ դարձնելով համաշխարհային տվյալների օվկիանոսում»,-ընդգծել է նախագահ Արմեն Սարգսյանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել
Ամենադիտված