Facebook-ում գրանցված են ավելի քան 83 մլն կեղծ հաշիվներ
Աշխարհ
Facebook-ի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց ցանցում առկա է ավելի քան 83 մլն հաշիվներ, որոնք չեն օգտագործվում կամ սխալ տվյալներով են լրացված: Տվյալ ցուցանիշը կազմում է աշխարհահռչակ սոցիալական ցանցի ընդհանուր հաշիվների 8.7%-ը:
Համաձայն անցյալ շաբաթվա Facebook-ի հաշվետվության, ցանցում գրանցված են ավելի քան 955 մլն ակտիվ օգտատերեր: 83 մլն. ոչ իրական հաշիվները հայտնաբերել է BBC ընկերության լրագրողը, որն ուսումնասիրում էր Facebook-ի գովազդային մուտքերը: Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ գովազդային հայտարարություններից կատարած մուտքերի մոտ 80%-ը իրականացվել է ոչ իրական հաշիվներից:
Վերոնշյալ 83 մլն հաշիվներից 4.8%-ը կազմում են կրկնակի հաշիվները, 2.4%-ը կազմում են սխալ դասակարգված հաշիվները, օրինակ՝ ֆիրմաների և կենդանիների համար բացված հաշիվները, իսկ 1.5%-ը՝ սխալ անուն ազգանունով հաշիվները:
Հաշիվները հրապարակվել են այն ժամանակ, երբ Facebook-ի բաժնետերերը սկսեցին ինտերնետ-մարքեթինգի վերաբերյալ անհանգստություն արտահայտել: Facebook ընկերության բիզնես մոդելը հիմնված է հասցեագրված գովազդի վրա: Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ գովազդատուների կորուստը կամ գովազդատուների՝ սոցիալական ցանցերում գովազդների կրճատումը լուրջ հարված կհասցնի բիզնեսին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ