Սա Ադրբեջանի ներկայացուցչության ոչ առաջին, ոչ վերջին նման հայտարարությունն է. Արմեն Պապիկյան
Արտաքին Քաղաքական
Բանակցություններից առավելապաշտ դիրքորոշումներով խուսանավումը թուլության նշան է։ Այս մասին ասաց ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանն՝ անդրադառնալով ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովին պաշտոնական Բաքվի կողմից ԼՂ հակամարտության վերաբերյալ իր ոչ կառուցողական դիրքորոշումը շրջանառության մեջ դնելուն։
«Սա Ադրբեջանի ներկայացուցչության ոչ առաջին, ոչ վերջին նմանօրինակ հայտարարությունն է: Այս հայտարարության միակ տարբերությունը թերևս այն է, որ այն կատարվում է Ադրբեջանում ներկայումս տեղի ունեցող շարունակական ներքաղաքական վերադասավորումների ֆոնին, ինչը փաստում, որ այս փուլում Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական ներգրավման: Բանակցություններից առավելապաշտ դիրքորոշումներով խուսանավումը թուլության նշան է»,- ասաց նա։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին