Նիգերիայում շարունակվում են առևանգված արտասահմանցիների որոնումները
Աշխարհ
Նիգերիայի նավատորմը մեծ ջանքեր է գործադրում երկրի առափնյա շրջաններում` հայտնաբերելու այն նավը, որում պահվում են նավթաքիմիական արդյունաբերությունում աշխատող, գերեվարված 4 արտասահմանցիները:
Ինդոնեզիայի, Մալայզիայի, Իրանի և Թաիլանդի քաղաքացիները պատանդ են վերցվել զինված խմբավորման կողմից, որը հարձակում է գործել նրանց տեղափոխող նավի վրա:
Պատանդներին գերեվարելու ժամանակ սպանվել է 2 նիգերիացի նավաստի: Որևէ խմբավորում դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ