Եմենում մահապարտ–ահաբեկչի հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 42-ի
Աշխարհ
Եմենի հարավում գտնվող Աբյան նահանգի Ջաար քաղաքում մահապարտ ահաբեկիչի իրականացրած պայթյունից զոհվածների թիվը հասել է 42–ի, ևս 37-ը ստացել են մարմնական վնասվածքներ, հայտնում է France Presse-ը։
Պայթյունն իրականացվել է հուղարկավորության ժամանակ։ Աբյանի նահանգապետ Ջամալ Ակալը հանդես է եկել հայտարարությամբ, որում հայտնել է, որ իշխանությունները սկսել են հուղարկավորության թափորի վրա «հանցավոր և վախկոտ» հարձակման հետաքննությունը։
Որոշ ականատեսների վկայությամբ՝ մահապարտ–ահաբեկիչը եղել է «Ալ–Ղաիդա»–ի անդամ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ