ԿԲ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վիեննա
Տնտեսություն
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վիենա, որտեղ «Եվրոպայում Հայաստանի ֆինանսական համագործակցության կենտրոնում» նախատեսված է գերմանական KfW բանկի հետ համատեղ գործող գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստի շրջանակում ստորագրվելու են մի շարք վարկային համաձայնագրեր՝ մասնավորապես վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:
ԿԲ նախագահը մասնակցելու է նաև ՀՀ առևտրային բանկերի ղեկավարների համար անցկացվելիք բանկային ռիսկերին նվիրված կլոր-սեղան քննարկմանը, որին որպես բանախոս հրավիրված են ոլորտի առաջատար մասնագետներ:
ԿԲ պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու ավստրիական առաջադեմ ապահովագրական ընկերությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվելու են ավստրիական ընկերությունների Հայաստան մուտքի և նոր ներդրումներ իրականացնելու հնարավորությունները:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)