Այսօր երկաթուղիները անվճար կգործեն
Հայաստան
Այսօր երկաթուղայինների օրն է:
Այս առթիվ երկաթուղիների երթեւեկությունը «ՀԿԵ» ՓԲԸ ներհանրապետական էլեկտրագնացքներում կլինի անվճար:
Չնայած մասնագիտական տոնին՝ երկաթուղայինները կաշխատեն բնականոն ռեժիմով՝ ապահովելով երկաթուղու անխափան աշխատանքը։
Այսօր կսկսի գործել արդեն վերանաորոգված Երևանի մանկական երկաթուղին, որի վերանորոգումն իրականացվել էր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության և Երևանի քաղաքապետարանի կողմից` 2011 թվականին կնքած համաձայնագրի շրջանակներում:
ՀԿԵ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի խոսքերով ՀԿԵ կողմից իրականացված շարժակազմի և գծերի վերանորոգումը հանդիսանում է այգու վերակառուցման համալիր ծրագրի միայն առաջին մասը: Երկրորդ փուլի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Պատանի երկաթուղայինի դպրոց, որտեղ մանուկները կծանոթանան երկաթուղային մասնագիտությունների առանձնահատկություններին, երկաթուղու ընդհանուր գործունեությանը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի