Հարյուրավոր հնագիտական գտածոներ վերադարձվել են Աֆղանստան
Աշխարհ
Աֆղանստանից մաքսանենգ ճանապարհով տարված հարյուրավոր հնագիտական գտածոներ փոխանցվելու են Քաբուլում գտնվող Աֆղանստանի ազգային թանգարան՝ այսօր՝ օգոստոսի 5-ին։
Այդ առարկաներից որոշները շուրջ 4 հազար տարեկան են։ Դրանք դուրս էին բերվել երկրի տարածքից 1990-ական թթ.՝ Աֆղանստանում ընթացող պատերազմի պայմաններում։
Դրանք հայրենիք վերադարձնելուն նպաստել է Բրիտանական թանգարանը։ BBC–ի՝ Քաբուլում գտնվող թղթակիցը նշել է, որ որոշակի անհանգստություն կա այդ առարկաների ճակատագրի առնչությամբ, ինչը պայմանավորված է Աֆղանստանում տիրող անկայուն իրավիճակի հետ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ