Հիլարի Քլինթոնը ժամանել է Բիրմայի Հանրապետություն
ԱՄՆ
Հիլլարի Քլինթոնը վերջին հիսուն տարում դարձավ առաջին ԱՄՆ պետքարտուղարը, ով այցելում է Բիրմայի Հանրապետություն։
Հիլարին ժամանել է Բիրմայի մայրաքաղաք Նեյպիդո՝ հանդիպելու և քննարկելու այդ երկրի՝ վերջերս ձևավորված քաղաքացիական իշխանության ներկայացուցիչների հետ, թե արդյո՞ք նրանք պատրաստ են ծրագրված ռեֆորմների իրականացմանը։
Պետքարտուղարը, նախքան Բիրմայի մայրաքաղաք ժամանելը, հույս էր հայտնել, որ Բիրմայի իշխանությունները կկարողանան Բիրմայի զարգացումն ապահովելու համար նախատեսված ռեֆորմներն իրականացնել։
Ինչպես նաև պետքարտուղարը նախատեսում է հանդիպում այդ երկրի ընդդիմության առաջնորդ, մեկ տարի առաջ բանտից ազատված Աում Սան Սու Չժիի հետ։ Հաղորդում է ամերիկյան "CBS NEWS"–ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)