Լատվիացի մի ֆերմեր փակել է Լիտվա-Լատվիա ճանապարհը
Աշխարհ
Լատվիացի մի ֆերմեր արգելել է երթևեկությունը Լատվիան Լիտվայի հետ կապող միջպետական մայրուղիներից մեկի վրա: Այդ մասին վկայակոչելով «Ինտերֆակսին»՝ գրում է lenta.ru-ն:
Բանն այն է, որ Լատվիայի իշխանությունները ճանաչել են, որ հողը, որով անցնում է մայրուղու մի հատվածը, իրոք պատկանում է ֆերմերին (որի անունը չի նշվում): Վերջինս, իր հերթին օգտվելով սեփականության իրավունքով իրեն տրված հնարավորությունից` արգելել է մեքենաներին երթևեկել այդ ճանապարհահատվածով` մայրուղու վրա դնելով համապատասխան ճանապարհային նշան:
Ճանապարհի փակումը բերել է շփոթմունքի լիտվիական կողմին, որը զգուշացված չեր, որ ճանապարհը փակվելու է և նույնիսկ փակվելուց մի քանի ամիս առաջ կապիտալ վերանորոգում էր իրականացրել միջպետական այդ ճանապարհի Լիտվիական կողմում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ