«Ատոմային էլեկտրակայանում օգտագործվող լեզուն ռուսերենն է, ոչ թե հայերենը»
Հայաստան
Հայկական Ատոմային էլեկտրակայանում օգտագործվող լեզուն ռուսերենն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական Ատոմային էլեկտրակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը։
«Կառավարության որոշումով մեր կայանի ներսում տեխնիկական լեզուն ռուսերենն է, հայերենը չէ։ Պատճառն այն է, որ մեր բոլոր փաստաթղթերը ռուսերեն լեզվով են և նույնիսկ հայերեն տերմիններ որոշ դեպքերում չկան։ Հայերենին անցում կատարելը շատ դժվար կլիներ և՛ անվտանգության, և՛ շահագործման տեսակետից։ Նմանատիպ փորձ կա ամբողջ աշխարհում, ամերիկյան, ֆրանսիական, ռումինական, սլովենիայում կայանների ներսում անգլերեն լեզուն է, դրա մեջ խնդիր չենք տեսնում»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ ռուսերեն-հայերեն լեզվով որևէ բան չի փոխվում․ «Առաջին հերթին անվտանգության տեսանկետից ճիշտ է, որ ներսում լինի ռուսերեն լեզու»,- ասաց Վարդանյանը։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է