LinkedIn սոցիալական ցանցի եռամսյակային շահույթն ավելացել է 89%-ով
Աշխարհ
2012թ.-ի երկրորդ եռամսյակում LinkedIn սոցիալական ցանցի հասույթը ավելացել է 89%-ով՝ հասնելով մինչև $228.2 մլն-ի: Երկրորդ կիսամյակի հասույթի կանխատեսումները կազմել էին ընդամենը $216.3 մլն: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հասույթի ցուցանիշը կազմել է $121 մլն: LinkedIn-ի երկրորդ եռամսյակի մաքուր շահույթը նվազել է $4.5 մլն-ով՝ հասնելով մինչև $2.9 մլն-ի:Ընկերության տարեկան հասույթի կանխատեսված $880-900 մլն-ը աճել է $915-925 մլն-ի: Morningstar ամսագրի վերլուծաբան Ռիկ Սամերն ասել է. «Եվս մի հաջողակ եռամսյակ: Այս ընկերությունը շարունակում է գերազանց աշխատել և կանխատեսել սպասվող պահանջարկը»:
LinkedIn սոցիալական ցանցի շահույթի ստացման աղբյուրները երեքն են՝ պրեմիում հաշիվներով հաճախորդները, գովազդը և տարբեր տիպի ընկերությունները, որոնք օգտագործում են իրենց կայքն աշխատողներ ներգրավելու համար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ