Իսրայելի սահմանային գոտում սպանվել է 15 եգիպտացի ոստիկան
Մերձավոր Արևելք
Անհայտ զինյալների խումբը հարձակվել է Իսրայելի և Եգիպտոսի՝ Գազայի հատվածին մերձակա սահմանային անցակետի վրա։ Հրաձգության արդյունքում կիրակի երեկոյան մահացել է առնվազն 15 և վիրավորվել՝ 7 եգիպտացի ոստիկան, հայտնում են պաշտոնական աղբյուրները։
Ինչպես հայտնում է Եգիպտոսի Ազգային հեռուստատեսությունը, զինյալները, որոնց դեմքերը փակված են եղել դիմակներով, կրակել են ոստիկանների վրա ինքնաձիգներից և ականանետներից, այնուհետև թաքնվել են զրահապատ մեքենայում։
Իսրայելական ռազմական աղբյուրների հաղորդմամբ, զինյալների 2 ավտոմեքենա փորձել է անցնել սահմանը և չեզոքացվել է Գազայի շրջանի մերձակա անցակետում։
Մեքենաներից մեկը պայթել է Սինայի թերակղզու հյուսիսում՝ սահմանը հատելիս։ Մյուս մեքենան ոչնչացվել է օդից, հայտնել է Իսրայելի ներկայացուցիչը։
Եգիպտական հեռուստատեսությունը հարձակման մեջ մեղադրել է իսլամական զինյալ խմբավորումներին։
Եգիպտոսի պետական ինֆորմացիոն ծառայությունը մեջբերել է Եգիպտական հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը, որում նա հարձակվողներին անվանել է «Ջիհադի մարտիկներ՝ Գազայի հատվածից»։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել