Մահացել է հանրահայտ երգչուհի Չավելա Վարգասը
Աշխարհ
93 տարեկան հասակում մահացել է մեքսիկացի հանրահայտ երգչուհի Չավելա Վարգասը:
Երգչուհին հիվանդանոց էր տեղափոխվել սրտի և շնչառական խնդիրներով: Մահը վրա է հասել հիվանդանոցում:
Չավելա Վարգասն իր կարիերայի ընթացքում թողարկել է 80 ալբոմ, առավել հայտնի է իր «ռանչերա» ոճի կատարումներով:
Նշենք նաև, որ Չավելան հայտնի էր Հոլիվուդի աստղերի հետ իր սկանդալային կապերով: Նա հանդես էր գալիս տղամարդու հագուստով: Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն նրա մտերմուհին էր:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ