Իտալիայի պատկերասրահներից մեկի պատի մեջ հայտնաբերվել է Կլիմտի «Կնոջ դիմանկարը» կտավը
Գիտություն և ՄշակույթԱվստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի «Կնոջ դիմանկարը» կտավը, որը 1997 թվականից գողացված էր համարվում, Պյաչենցայի Ռիչչի Օդդիի ժամանակակից արվեստի պատկերասրահի պատերից մեկի մեջ հայտնաբերել են աշխատակիցները:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունից:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ կտավը հայտնաբերվել է սև պարկի մեջ, պատկերասրահի ներքին պատերի մեջտեղում:
Այժմ կտավը հանձնված է փորձաքննության, որպեսզի պարզեն, արդյոք խոսքը բնօրինակի մասին է:
«Կնոջ դիմանկարը» ամենաորոնվող համաշխարհային արվեստի գործերի ցուցակում է ներառված:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)