Փոխհրաձգություն Վիսկոնսին նահանգի սիքխյան տաճարում. կա 7 զոհ
ԱՄՆ
Ամերիկյան ոստիկանության տվյալներով, Վիսկոնսին նահանգի Օուք Քրիք քաղաքի սիկխյան տաճարում սպանվել է առնվազն 7 մարդ՝ ներառյալ հանցագործներից մեկը։
Ընդհանուր առմամբ, նահանգի հարավ-արևելքում գտնվող քաղաքում բնակվում է 30,000 մարդ։ Ոստիկանությունը չի հստակեցնում, թե կա՞ն արդյոք տաճարում զինված մարդիկ, քանի որ իրավիճակն անընդհատ փոխվում է։
Այն բանից հետո, երբ ոստիկանական բաժանմունք են ստացվել բազմաթիվ ահազանգեր, տաճար է ուղարկվել հերթապահ ոստիկաններից մեկը, որը փոխհրաձգության մեջ է մտել զինված հանցագործների հետ։
Ոստիկանը ստացել է բազմաթիվ հրազենային վնասվածքներ։ Բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ոստիկանությունը շրջափակել է տաճարը և հեռուստալրագրողներին հորդորում է զերծ մնալ ուղիղ եթերից՝ գործողությանը չխանգարելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)