2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին 

Արթուր Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել. ովքեր են նրա կողքին և ինչ հարցեր են այդ կերպ լուծելու

Հարցազրույցներ

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն օրերս ԱՆ պետռեգիստրում գրանցել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի անդամներց են՝ Վանեցյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը և ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը։ Հիմնադրամի ստեղծման պատճառների, նպատակներ և ծրագրերի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց հիմնադրամի հոգաբարձուների անդամ Արթուր Աթանեսյանի հետ:

«Զարգացման հիմնադրամի ստեղծման մտահաղացումն Արթուր Վանեցյանի և իմ համատեղ գաղափարն էր: Այն բխում է կարող ուժերի` մեր պետությանը ծառայելու, պետության և հասարակության հիմնահարցերին մասնագիտորեն արձագանքելու, այդ հիմնահարցերը հավաքական ուժերով լուծելու բնական տրամաբանությունից և անհրաժեշտությունից»,- ասաց նա:

Արթուր Աթանեսյանից հարցրինք` կարելի՞ է արդյոք այս հիմնադրամի ստեղծումը համարել Ձեր՝ քաղաքականություն մուտք գործելու առանցքային քայլերից մեկը: Այս հիմնադրամը կարելի՞ է համարել այսօրվա իշխանության ընդդիմախոսների միավորման կենտրոն: Արթուր Վանեցյանը բազմիցս ասել է, թե «ժամանակը գա, կխոսի», այս հիմնադրա՞մն է դառնալու խոսքի և գործի միջոց, սակայն մեր զրուցակիցը հստակ պատասխաններ չտվեց այս հարցերին՝ չցանկանալով, այսպես ասած, մտնել «բամբասանքների աշխարհ». «Կներեք, բայց ձեր հարցերը փորձ են մեզ ներգրավելու ասեկոսեների ու բամբասանքների աշխարհ: Մեր հասարակությունն այդպիսի բամբասանքներից հոգնել է»:
 
Նա ընդգծեց՝ հիմնադրամի առաքելությունն արտահայտված է իր անվանման մեջ. «Սա հայրենասեր մարդկանց միավորող բաց կառույց է, որն, ի տարբերություն մի շարք այլ հիմնադրամների, չի լինելու բարեգործական, այլ խթանելու է մեր հասարակության մեջ ծագող արդյունավետ և նորարար գաղափարների, ծրագրերի, նախագծերի իրականացումը: Հիմնադրամը պետք է մրցութային կարգով հավաքագրի հասարակական կյանքի տարբեր բնագավառներում առկա հրատապ հիմնախնդիրների լուծման նախագծեր և աջակցի դրանց իրագործմանը: Օգտվելով հայտնի ասացվածքից` «մենք մարդկանց ձուկ չենք բաժանի, այլ կտանք կարթ և կսովորեցնենք ինքնուրույն ձուկ բռնել», կաջակցենք պետական և հասարակական ոլորտում առկա և հասարակությանը հուզող այն հիմնախնդիրների լուծմանը, ինչը ենթադրում է նաև ակտիվ հանրային մասնակցություն, ներդրում, ջանքերի համատեղում: «Հայրենիք» զարգացման հիմնադրամն ուղղված է մարդկանց միավորմանը, այլ ոչ թե պառակտմանը, և առաջնորդվում է փոխադարձ հարգանքի և համագործակցության սկզբունքներով: Մեր շահն այս ամենում հետևյալն է՝ ուզում ենք մեր պետությունը կայուն և պաշտպանված, իսկ հասարակությանը` առաջադեմ և ինքնաբավ տեսնել»:

Ֆինանսավորման թեմային անդրադառնալով՝ Աթանեսյանն ասաց. «Բյուջեն գոյանալու է Հայաստանի և Սփյուռքի հայ բարերարների միջոցներից, այն բոլոր մարդկանցից, որոնք ուզում են և պատրաստ են ներդնել իրենց մտքերը, գաղափարները, գործերը, եկամտի ազատ մասը` այն ծրագրերի իրականացման համար, որոնք կներկայացնի «Հայրենիք» հիմնադրամը: Մի կողմից «Հայրենիք» հիմնադրամը ձևավորելու է իր գործունեության օրակարգը` հասարակական կարծիքի մշտական ուսումնասիրության, մասնագիտական-վերլուծական աշխատանքի և մրցութային կարգով ընտրվող ծրագրերի միջոցով, և մյուս կողմից կառաջարկի այդ ծրագրերի իրականացման հնարավորություններ, այդ թվում` ֆինանսական և մասնակցային»:

Նա նաև նշեց, որ հիմնադրամը մշտապես իրականացնելու է հասարակական կարծիքի ուսումնասիրություններ. «Ակնկալում ենք հասարակության ստվար զանգվածների համագործակցությունն ու ձեր կողմից կարևորվող հիմնախնդիրների մշտական քննարկումը մեզ հետ: Այդ նպատակով, մասնավորապես, հիմնադրամի տարածքում մշտապես գործելու է տեղեկատվական հարթակ: Հիմնադրամի գործունեության օրակարգը բխելու է հասարակական պահանջարկից և կարող ուժերի (անհատների, խմբերի, կազմակերպությունների) աջակցությունից` ինչպես խոսքով, տեղեկատվությամբ, այնպես էլ գործով` ֆինանսական միջոցներով, մեր ծրագրերի իրականացմանն ուղղակի մասնակցությամբ: Հիմնադրամի գործունեությունը վերաբերելու է հասարակության կարևորած և պետության համար կարևոր բոլոր ոլորտներին, այդ թվում` կրթության և գիտության ոլորտում հայաստանյան ներուժի մրցունակության բարձրացմանը, բնապահպանական նախագծերի իրականացմանն ու այդ ոլորտում հայաստանցիների ջանքերի խթանմանը, պատմամշակութային կոթողների վերականգնմանը և պաշտպանությանը, արտաքին տեղեկատվական դաշտում Հայաստանի դրական կերպարի ամրապնդմանն ու տարածմանը, տնտեսական որոշ նախագծերի սատարմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, երիտասարդության սատարմանը և այլն»:

Աթանեսյանի խոսքով՝ ժողովրդավարության գաղափարախոսությունն ու արժեքը միայն քաղաքական չէ. այն հանրային, և ոչ թե խմբային կամ անհատական շահի առաջնահերթության մասին է. «Հանրային շահն է, որ արտահայտված է օրինակելի պետության գործելակերպում, օրենքներում, հայրենասիրական ցանկացած գաղափարախոսության մեջ: Մեր նպատակներից է` հասարակության հետ մշտական երկխոսության ընթացքում սատարել պետական մտածողությամբ և հանրային շահով առաջնորդվող հայաստանցիների գործելակերպին և նախագծերին, նվազեցնել նեղ-խմբային և անհատապաշտական շահերով առաջնորդվելու ավանդույթը և մեզ համար կործանարար մշակույթը: Անհրաժեշտ ենք համարում աջակցել մարդու իրավունքների պաշտպանությանը, Հայաստանում մարդու ինքնակայացմանն ու պաշտպանվածությանը: Այս ամենը բխում է ժողովրդավարական մշակույթից և ազգային անվտանգության առաջնահերթություններից»:

«Հայրենիք» հիմնադրամի նպատակներից է` օգտագործել միասնական և համատեղ ջանքերով գործելու հայաստանցիների կարողությունն ու դրական փորձը, հեղափոխական տրամադրությունն ուղղել համատեղ կառուցողական գործունեությանը, հայանպաստ նախագծերի իրականացմանը»,- խոսքն ամփոփելով՝ ասաց Աթանեսյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներԿատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ
Ամենադիտված