Մենք գիտենք, թե որտեղ է գտնվում Հայաստանի «կարմիր գիծը». Մամեդյարով
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ նոր հանդիպումը ԼՂ խնդրի կարգավորման հարցով կկայանա 2020 թվականի հունվարին:
Մամեդյարովը նաև շոշափել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող «կարմիր գծին»:
«Մենք Բրատիսլավայում շոշափել ենք առարկայական հարցեր: Առաջին հերթին՝ պետք է հասկանայինք, թե որտեղ է այն «կարմիր գիծը», որից այն կողմ չի կարելի անցնել: Մենք հասկանում ենք՝ որտեղ է Հայաստանի «կարմիր գիծը», նրանք էլ, հավանաբար, հասկանում են՝ որտեղ է Ադրբեջանի այդ գիծը»,- ասել է նա:
Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Բրատիսլավայում կայացած ԵԱՀԿ 26-րդ Նախարարական խորհրդաժողովի շրջանակներում կարծիքների փոխանակումը «կոշտ» էր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)