Լեհաստանը հազար միավոր նոր տանկ ձեռք կբերի
Աշխարհ
Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր է ձեռք բերել ավելի քան հազար միավոր տանկ և այլ զրահատախենիկա, որոնք ստեղծված կլինեն միասնական թրթուրավոր` Anders պլատֆորմի վրա: Այդ մասին հայտնում է Defense News-ը:
Առաջիկայում երկրի պաշտպանական գերատեսչությունը համապատասխան պայմանագիրը կկնքի պլատֆորմներ արտադրող OBRUM ընկերության հետ, ապա կսկսի բանակցություններն օտաերկրյա կազմակերպությունների հետ` պահեստամասերի մատակարարման շուրջ:
Anders պլատֆորմով առաջին թեթև տանկը ցուցադրվել է 2010 թվականին: Այն զինված է Եվրոպական արտադրության 120 մմ տրամաչափի հրանոթով, 720 ձիաուժ հզորությամբ շարժիչով և ակտիվ պաշտպանության համակարգերով:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ