ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Ուշագրավ մեսիջներ՝ Լազարևյան ակումբի նիստում

Վերլուծական
Երևանում ընթանում է «Լազարևյան ակումբի» 3-րդ նիստը, որի թեման է «Հայ-ռուսական երկխոսություն՝ երկու երկրների սոցիալ-քաղաքական արդի գործընթացում․ Լազարեւսկի կոմիտե ստեղծելու նախաձեռնությունը ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինինն է, որն այդ մասին բարձրաձայնեց 2018-ին, Հայաստանում թավշյա հեղափոխությունից կարճ ժամանակ անց: Զատուլինը հայտարարեց, թե դրանով կփորձի նոր շունչ հաղորդել հայ-ռուսական հարաբերությանը: Լազարեւսկի կոմիտեի ստեղծումը փաստացի դիտարկվեց Գրիբոյեդով տխրահռչակ ակումբի «մայրամուտի» նշան: Հետագան ցույց տվեց, որ իրականում տեղի է ունենում ընդամենը Հայաստանի նկատմամբ ռուսական «ավանդական» մոտեցումների «ռեբրենդինգ», գուցե դերակատարների որոշակի փոփոխությամբ, սակայն ընդհանուր առմամբ տրամաբանության ու բովանդակության պահպանությամբ, եւ հենց պահպանության համար: Դրա մասին վկայեց Լազարեւսկի կոմիտեի առաջին նիստը Երեւանում, դրա մասնակիցների շրջանակի գերակշռող մասը: Իսկ ակումբի պատվավոր հյուրը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, որը հայտարարեց, որ Զատուլինն ամիսներ առաջ իր հետ է քննարկել կոմիտեի ստեղծման գաղափարն ու ստացել իր հավանությունն ու աջակցությունը: Եվ ահա, ամիսներ անց, երբ կոմիտեն երկրորդ հավաքը անցկացրեց Ռուսաստանում, հայտարարություն տարածվեց այն մասին, որ Լազարեւսկի կոմիտեի նպատակը Հայաստանում նախկին իշխող համակարգի քաղաքական ծրագրերի սպասարկումն է: Հայտարարության մեջ ասվում էր նաեւ, որ կոմիտեի հայաստանյան միջոցառումների կազմակերպումն իրականացվել է անմիջականորեն ՀՀԿ գրասենյակից եւ դրանում առանցքային դեր է ունեցել ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանը:
 
 
Այսօրվա նիստի հենց սկզբում հետաքրքիր դրվագ արձանագրվեց: Աշխատանքային լեզուն ռուսերենն է, ինչը դուր չեկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին։ Նա ասաց, որ ցանկանում է իր խոսքը սկսել հայերենով։ Վարչապետի խոսնակը կոչ արեց հաջորդ անգամ Հայաստանում տեղի ունեցող միջոցառումներին ապահովել համաժամանակյա թարգմանություն։ Իհարկե, Կարապետյանի կողմից նման մեսիջը ակնհայտորեն ակումբի վերին էշելոնին խայթելու նպատակ ուներ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Լազարևյան ակումբի պատվավոր հյուրը անցած տարի երկրորդ նախագահ Քոչարյանն էր, Կոնստանտին Զատուլինը անգամ Քոչարյանի տարեդարձը շնորհավորած անձանց ցանկում էր, իսկ ակումբի անդամները երբեք էլ չեն թաքցրել իրենց վերաբերմունքը Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների հանդեպ: Հատկանշական է, որ նախկինում այնտեղ, որտեղ այսօր նստած էր Կարապետյանը, ժամանակին նստում էր Վիգեն Սարգսյանը:
 
Ելույթներից ամենաուշագրավը թերևս ռուս քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանինն էր, ով հայտարարեց, որ Հայաստանում հեղափոխություն չի եղել, հեղափոխությունից հետո փոխվում են սոցիալ-տնտեսական կարգը եւ քաղաքական իշխանության բնույթը, մինչդեռ նման բաներ Հայաստանում տեղի չեն ունեցել: Անդրանիկ Միհրանյանի գնահատմամբ՝ նախկինում Հայաստանում «կառավարելի դեմոկրատիայի ռեժիմ» էր՝ փափուկ ավտորիտար ռեժիմ, այժմ հաստատվել է «անձնական իշխանության» ռեժիմ. «Դա այն իրավիճակն է, երբ չեն աշխատում ինստիտուտները, այլ աշխատում է մի մարդ։ Առայժմ նախադրյալներ չեմ տեսնում, որ իրավիճակը կփոխվի»:
 
 
Միհրանյանը նաեւ ելույթ է ունեցել հայ-ռուսական հարաբերության թեմայով, արծարծելով թեմա, որ նրանից առաջ բացել էր մեկ այլ ռուս քաղաքագետ Վիտալի Տրետյակովը: Խոսքը՝ Հայաստանում ռուսների եւ Ռուսաստանում հայերի զգացողության մասին է: Տրետյակովը նշել էր, թե իր ցանկությունն է, որ երկրները վարեն այնպիսի քաղաքականություն, որ Ռուսաստանում բնակվող հայերը, իսկ Հայաստանում էլ «համապատասխան մարդիկ» չունենան որեւէ կողմնորոշման անհրաժեշտություն: Սրանք, իհարկե, մեսիջներ են, որ երկու հասարակություններում էլ առկա է որոշակի սպասողական վիճակ, որի հաղթահարման ուղղությամբ Հայաստանի իշխանությունները քայլ չեն կատարել:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված