Հարկ եղած դեպքում ՀՀ-ն կօժանդակի սիրիահայերին, ինչպես նախիկում՝ Բաքվի փախստականներին
Հասարակություն
Սիրիահայերի ապաստան ստանալու խնդրի մասին այսօր լրագրողների հետ խոսել է Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ձևավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը։
«Երկու ամսի առաջ ստեծվեց հանձանախումբ, որը կոչված էր զբաղվել սիրիահայերի խնդրով։ Նպատակ կար ճշտվել Հայաստանի դիրքորոշումը, այն է՝ ավելորդ չմիջամտել սիրիահայ համայնքի կյանքին, սակայն եթե լինի մի իրավիճակ, երբ սիրիահայերը ստիպված լինեն լքել Սիրիան, ապա Հայաստանը կօժանդակի բոլորին, ինչպես նախկինում օժանդակել ու կացարան էր տվել Բաքվի 300,000 հայ փախստանականներին։
Մեր աջակցությամբ սիրիահայերի համար հեշտացվել է նաև անձնագիր ստանալու կարգը, այժմ այն ստանալու համար պարտադիր չէ գալ Երևան, այլ կարող են ստանալ նաև Սիրրիայում։ Հեշտացվել է նաև վիզայի ստանցման կարգը, օրերս կյանքի կկոչվի օրենք, ըստ որի՝ սիրահայերը կարող են վիզա ստանալ նաև օդանավակայանում կամ էլ սահմանային անցակետում, այլ ոչ թե նախկինի պես միայն դեսպանատանը»,- ասել է Ֆիրդուս Զաքարյանը։
Նրա խոսքերով, նախարարությունը համապատասխան հարց է բարձրացրել նաև սիրահայերի կրթությունը Հայաստանում ծրագրելու համար։ Ըստ նրա, շուտով սիրիահայերի համար գործելու են նաև արևալահայերենի ուսուցման դասընթացներ։
«Կա նորամուծություն, եթե հավաքվեն բավարար թվով սիրիահայ աշակերտներ, ապա ողջ դասարանի ուսուցումը կկատարվի արևմտահայերենով։ Ուսման վարձերի նկատմամբ կցուցաբերվի տարբերակված մոտեցում և սիրահայ ուսանողների համար կգործի զեղչային ճկուն համակարգ», -ասել է նա։
Պաշտոնյայի փոխանցմամբ, կացարանների ապահովման խնդրով սիրիահայ շուրջ 50-ից 60 ընտանիք դիմել է նախարարությանը, որոնցից արդեն 30-ը ստացել է կացարան, իսկ մնացյալը դեռ չեն կողմնորոշվել և վարձակալել են բնակարան։ Չկա աննախադեպ ներհոսք դեպի Հայաստան, քանի որ սիրիահայերի փոխանցմամբ, իրենք ավելի լավ են ապրել Սիրիայում, քան թե Հայաստանում կարող են ապրել, իսկ Սիրիայի նկատմամբ նրանք ունեն հայրենիքի զգացում։ Նախարարության ներկայացուցիչը նշում է, որ միևնույն է՝ խոսքը գնում է ոչ թե բնակարանների, այլ կացարանների մասին։
Սիրիահայ Գևորգ Փայասյանը, ով երկու ամիս առաջ ժամանել է Երևան, ընտանիքի հետ բնակվում է վարձակալությամբ։
«Ամբողջ ընտանիքով վերադարձել ենք Հայաստան, առայժմ աշխատանք չեմ գտել, որդիներիցս մեկն աշխատում է սպասարկման ոլորտում, մյուս տղաս ծանր հիվանդ է, ընտանիքս նեղության մեջ է։ Կապ ենք պահում Սիրիայում գտնվող հարազատների հետ, ովքեր պատմում են, որ այնտեղ գազ չկա, խանութները միայն մի քանի ժամով են բաց, բացակայում են առաջին անհրաժեշտության մթերքները»,- ասել է նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ իրավիճակը խաղաղվելու դեպքում անպայման կվերադառնան Սիրիա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը