Սիրիայի վարչապետն անցել է ընդդիմության կողմը
Մերձավոր Արևելք
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը պաշտանանկ է արել երկրի վարչապետ Ռիյադ Հիջաբին: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Միաժամանակ, France-Presse-ը, վկայակոչելով իրավապաշտպաններին, հաղորդում է, որ վարչապետին պաշտոնանկ անելու պատճառ էր դարձել վերջինիս՝ ընդդիմության կողմն անցնելը և երկրից փախուստի դիմելը:
Հիջաբը վարչապետ էր նշանակվել Սիրիայի վերջին խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո` հունիսի 6-ին: Մինչ այդ նա գլխավորում էր երկրի գյուղատնտեսական գերատեսչությունը:
Սիրիայի վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Օմար Գալավանջին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ