«Ժողովուրդ». Փեսայակենտրոն կատեգորիա
Հայկական Մամուլ
«Անդրադառնալով վերջին օրերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մերձավորների նկատմամբ իրականացվող հետապնդումների և մասնավորապես Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի ընկերների տանն անցկացված խուզարկությունների մասին խոսակցություններին՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն «Առաջին լրատվական»-ին ասել է. «Ես չեմ կարծում, որ փեսայի ընկեր լինելը քաղաքական կատեգորիա է»:
Ա՛յ, ա՛յ, ա՛յ, պարոն Շարմազանով, ով, ով, բայց Դուք պետք է որ լավ իմանայիք, որ մեր երկրում որոշ փեսաների ընկեր լինելը ոչ միայն քաղաքական, այլև առհասարակ կատեգորիա է և այն էլ ինչպիսի կատեգորիա: Ու ամենևին չի բացառվում, որ այդ նույն՝ փեսայի ընկերներ կատեգորիան, մեկ էլ տեսաք, հաջորդ ԱԺ-ում կատեգորիկ կերպով նեղացրեց Ձեր տեղը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընկերն էր Կնդեն՝ Արամ Կանդայանը, հանուն որի մի ողջ մայրաքաղաքի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց»,- գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ